Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պարտականություն ենթարկելու Բագրատ Սրբազանին հավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար։ Այս մասին հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Սրբազան պայքարի» դեմ իրավական արշավանքները, ցավոք սրտի, ավարտվում են տեռորիզմի մեղադրանքներով։ Բոլոր գործերի մասին առանձին խոսելու առիթներ դեռ կլինեն։
Ու մինչ 18 արդարների գործով հանրային մեղադրողները վայքաբովթ հիմնավորումներ են բերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները վիճարկում են 2024թ. իբրև թե կարգազանց խաղաղ հավաքների կազմակերպումը։
Կոնկրետ այս գործով ասվում է, որ երբ Լիդյա Մանթաշյանը ծանուցել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասին, իսկ Բագրատ Սրբազանը փաստացի առաջնորդել է այդ հավաքը, այն այդ փաստի ուժով դարձել է ապօրինի։
Դատարանները հայցի մերժման հիմքում դրել են այն պատճառաբանությունը, որ վարչական իրավախախտման արձանագրություն կարող էր կազմել միայն անձամբ քաղաքապետը, և չէր կարող այդ լիազորությունը վերապահել այլ անձի։
Շարունակելու եմ ակտիվ շփումը մեր հայրենակիցների հետ՝ շրջելով համայնք առ համայնք և լսելով յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը։
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործը նոր հարցերի առաջ է կանգնեցրել իրավապահ համակարգին։ «Քաղպայմանագիրը» Երևանի սրտում՝ Կասկադում, վերջերս կուսակցության գրասենյակ է վարձել և պատուհաս դարձել տարածքում ապրող ու գործունեություն իրականացնողների համար։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որ հանուն պաշտոնի հեծանիվ էր վարում և 20 կգ-ից ավել քաշ կորցրեց, պարզվում է՝ գերթանկարժեք հեծանիվ էր վարում։
Հանդիպում Շենգավիթի տարածքային կառույցում։ Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից։













