Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հանդիպմանը հայկական պատվիրակությանը ղեկավարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կողքին են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացված է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևով, արտաքին գործերի նախարար Ջեյրուն Բայրամովով, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևով, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել են ԱՄԷ։ Փետրվարի 4-ին վարչապետը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։