Պատերազմով վախեցնելու և խաղաղությամբ սպառնալու ծուղակից դուրս գալու անհրաժեշտությունը

Այսօր մեր կյանքում տեղի ունեցավ մեկ այլ ցավալի իրադարձություն։ Գործող վարչապետը շարունակեց Ալիևի վերջին հայտարարությունները՝ իր ժողովրդին սպառնալով աշնանը հերթական պատերազմով։ Իհարկե, հանրային կյանքում առաջնային դարձան այլ հարցեր՝ պեռաժկին, սիբեխը և այլն։ Սա, ցավոք, դարձել է մեր ռեալիայի մասը, բայց իրականում այս պահը նշանավորում է մեկ վտանգավոր գործընթացի սկիզբը։

Ընդդիմությանը, որը հանրության աչքում պայքարում է երաշխավորված խաղաղության համար, մեղադրել պատերազմի կուսակցություն լինելու մեջ, նշանակում է օգնել Ալիևին։ Նա կօգտագործի այս մեղադրանքը՝ ընտրությունների նախորդվելով, նորանոր պահանջներ առաջ քաշելու համար։ Դուք կտեսնեք, որ նրանք չեն ուշանա։

Այս պայքարում ամենահարմար պահն է ընդդիմադիր ուժերի միասնական պատասխանի համար։ Պետք է հստակ ուղերձ հասցնել հանրությանը՝ ընդգծելով միասնությունը, համախմբումը և պետական մտածողությունը։ Ցաք ու ցրիվ պատասխանները չունեն բավարար ուժ՝ չեզոքացնելու գործող վարչապետի հրեշավոր ծուղակը։

Եթե այս իշխանությունը վերարտադրվի, ապա իր նշած ժամկետներում, աշնանը, նա կասի հետևյալը.

1. Եթե չփոխենք սահմանադրությունը, ապա լինելու է պատերազմ։
2. Եթե չհամակեպվենք 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալուն, լինելու է պատերազմ։
3. Եթե Սևանի մի ափը չզիջենք Ադրբեջանին, լինելու է պատերազմ։
4. Եթե չանենք Ալիևի հերթական որևէ այլ պահանջ, լինելու է պատերազմ։

Այդուհետև նա կասի այս ամենը և կգնա անհոգ սիբեխ ուտելու, ինչպես այսօր։

Վստահաբար, այսպես էլ կլինի։ Եվ այսօր սա պետք է տեղ հասցնել սեփական հանրությանը, որ սեպտեմբերին չկանգնենք հերթական աղետի առաջ։

Ցավոք, մեր ժողովուրդը ո՛չ 2020-ին, ո՛չ 2021-ին հասկացավ, թե իրեն ուր են տանում, և հիմա՝ 2026-ին, կա որոշակի հավանականություն, որ նույնիսկ այսքանից հետո չհասկանա, թե իրեն ինչ է սպասում ընդամենը ամիսներ անց։

Ընդդիմությունը կդառնա միասնական, ընդդիմությունը կունենա իմաստ, եթե սեփական ժողովրդին հանի պատերազմով վախեցնելու և խաղաղությամբ սպառնալու` նիկոլական ծուղակից։

Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորս։

Իսրայելի որոշումը՝ սպանել Լարիջանիին, նպատակ ուներ ոչնչացնել այդ երկրի չափավոր խմբի ներկայացուցչին, որպեսզի ԱՄՆ-ն չկարողանա այդ խմբի միջոցով համաձայնության գալ։

Արևմուտքում և Թուրքիայում մեծ հույսեր են կապում, որ Իլյա Երկրորդի մահից հետո կհաջողվի տրոհել և Վրաց եկեղեցու մեծ մասը մտցնել տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա-ի ազդեցության տակ, ինչպես որ դա եղավ Ուկրաինայում։

Որտե՞ղ է քաղաքային իշխանությունը, ինչո՞ւ պետք է երեխաները հաճախեն դպրոց, որտեղ տարածված է կոյուղաջուր։

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական-քաղաքակրթական ընտրություն է։