Իմ մտքերը, ինչպես և շատ հանրային գործիչների, հաճախակի են եղել Ռոբերտ Քոչարյանի վերջին ելույթի և «Հայաստան» դաշինքի միջոցառումների շուրջ։ Ես կարող եմ ասել՝ դրանք լավ էին։
Լավն էր ոչ միայն «Ուժեղ Հայաստան» համագումարը, այլև դրա ներկայացված ծրագրային դրույթները։ Լավն է Թաթոյանի ասելիքը, և ես վստահ եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը և ԲՀԿ-ի առաջիկա համագումարը և ուղերձները նույնպես կլինեն լավ։
Այս լավ ասելիքը, սակայն, պետք է վերածվի հաղթանակի։ Դրա համար անհրաժեշտ է կատարել մեկ շատ կարևոր գործ՝ փոխել մթնոլորտը, ձևավորել մեր իրավիճակին ադեկվատ հանրային մթնոլորտ։ Սա պետք է արվի պարզ, բայց միասնական քայլերով։
Մենք պետք է դնել հստակ հարցադրում յուրաքանչյուր ընտրողի և ամբողջական հասարակության առջև։ Դու, այս իշխանության հետ միաձայն, Ալիևին ասո՞ւմ ես շնորհակալություն։ Թե՞ ոչ։ Այս հարցը պետք է մտնի ամեն տուն։
Նման մարտավարությամբ մենք կստանանք 20/80 համամասնություն։ Մայիսին մենք արդեն իսկ կունենանք սկզբունքային ընտրություն կատարած քաղաքացի ու հասարակություն։ Դրանից հետո մեր ծրագրային մոտեցումները, քննարկումները, առաջարկները կլինեն այդ 80 տոկոսի համար։ Ու մենք հունիսի 7-ին կունենանք ընտրություն կատարած հասարակության (Ալիևին շնորհակալություն ՉԱՍՈՂՆԵՐԻ) քվեարկություն, որը կլինի հաղթանակ՝ այս կամ համամասնությամբ, բայց հաղթանակ։
Այս ընթացքն իրականացնելու համար, սակայն, պետք է համակարգված աշխատանք, ոչ թե ընդդիմադիր էգոցենտրիզմ։
Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ։ Սա պատմական-քաղաքակրթական ընտրություն է։ Եթե մենք սա չհասկանանք, ապա մենք կմնանք ընտրական հայկական անոմիալիայի մեջ։ Առաջիկա շաբաթներին ընտրողից պետք է քաղաքացի ստանալ։ Եթե սա չարեցինք՝ շատերը չեն հասկանալու, թե ինչու պետք է աշխատեն և քվեարկեն ՔՊ-ի օգտին՝ ոչ թե շեֆի, տնօրենի, բարեկամի, քավորի, ձայն բերողի հորդորով կամ սեփական փոքր շահի թելադրանքով։
Այս ամենը պետք է հասկանալ, որպեսզի մեր ասելիքը վերածվի ոչ թե պարզապես լավ ելույթների, այլ իսկապես փոփոխության։











