Երկրի գյուղերում՝ մարդկանց կողքին

Երեկ ամբողջ օրը շրջում էի մեր հայրենիքի գյուղերով։ Եղել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան, Նոր Արմավիր, Ամասիա, Նոր Կեսարիա, Շենավան գյուղերում։ Շփվել եմ հարյուրավոր մարդկանց հետ, խոսել ենք, տուն են հրավիրել՝ գնացել եմ, լսել եմ հաճելի ու դժվար խոսքեր։ Իմ համար մեծագույն երջանկություն է, երբ կարող եմ ազատ շրջել իմ երկրի գյուղերով, բարևել, գրկախառնվել հարյուրավոր անծանոթ իր հայրենակիցների հետ, լսել նրանց հոգսերը, փորձել լուծումներ գտնել։

Ես միշտ էլ գնում եմ գյուղեր, ծանոթ եմ խնդիրներին։ Ում ինչով կարողացել եմ՝ օգնել եմ, ում ինչ խոստացել եմ՝ արել եմ, օդի մեջ բան չեմ խոսել։ Ես պարզճակատ մտել եմ մեր գյուղերը և իմ հայրենակիցներն ինձ հարազատի պես ընդունել են։ Սա իսկապես երջանկություն է, բայց նաև մեծ պատասխանատվություն։

Ամասիա գյուղում Ռադիկը հրավիրեց իրենց տուն, ազնիվ արդար հայի տուն։ Խոսեցինք, լսեցինք իրար։ Ռադիկն ասում է. «Ծառուկյան ջան, դու որ կանգնես մեր գյուղացիների կողքին, մենք գերանը կկոտրենք»։ Ես ասացի՝ գյուղը պետք է Ծառուկյանի կողքին լինի, որ կարողանանք գերանը կոտրել։

Գերանն էն խեղճությունն է, որը մեզ պատել է, որը մեզ իսկապես սազական չէ, էն հուսահատությունն է, որի մեջ մեր երկիրը հայտնվել է, էն բազմաթիվ խնդիրներն են, որոնք լուծում ունեն, որոնք վաղուց պիտի լուծված լինեին, բայց չեն լուծվել, էն անարդարությունն է, որի մեջ ապրում են մարդիկ, էն հազար ու մի խնդիրն է, որ մարդկանց կյանքը դժվարացնում է։ Մենք էդ գերանը կոտրելու ենք, մենք խեղճությանը հաղթելու ենք։ Մենք հատ-հատ քննարկել ենք մարդկանց հուզող բոլոր խնդիրները՝ խոշոր հարցերից մինչև առօրյա փոքր հարցեր։ Ես հիացած եմ մեր ժողովրդի իմաստությամբ։

Առաջիկայում շրջելու եմ հանրապետության բոլոր մարզերի գյուղերով, լսելու եմ մարդկանց հարցերը, ներկայացնելու եմ մեր թիմի մոտեցումները։

Մեր՝ հավաքական ընդդիմության խնդիրն է հանգիստ կերպով ներկայացնել հանրությանը «Երաշխավորված խաղաղության» կենսական անհրաժեշտությունը և բովանդակային իմաստը։

Ինչքա՞ն պետք է անպատասխանատու լինել, որ շենքը հասնի փլուզման եզրին, բայց էլի չշարժվեք։

Ես գտնվում եմ Նոր Արեշ 15 փողոց, 3-րդ շենք, 3-րդ բնակարանում։

Մարդկանց խաբել են, թե, իբր, ԵՄ-ում մեզ սպասում են։ Որպես կանոն գրանտային ծրագրերը հիմնականում քաղաքական պատվերի բնույթ են կրում, գրեթե կապ չունեն հռչակված նպատակների հետ։